News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն չորեքշաբթի սկսում է Իրան պաշտոնական այցը, որի ժամանակ կհանդիպի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, ինչպես նաեւ իսլամական հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հետ: Սա 1978 թվականից ի վեր Ճապոնիայի վարչապետի առաջին ուղեւորությունն է Իրան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան նշել է, որ այցը նվիրված է նաեւ Տոկիոյի եւ Թեհրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 90-ամյակին: Ինքը՝ Աբեն հայտարարել է, որ Իրան այցելության ժամանակ հույս ունի ամրապնդել այս երկրի հետ բարեկամական հարաբերությունները:

Այցի նախաշեմին Ճապոնիայի վարչապետը հեռախոսային խորհրդակցություններ է անցկացրել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի բարձրագույն ղեկավարության եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ