News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 19
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պարզաբանել է, թե ինչու խմբակցությունը Բարձրագույն դատակն խորհրդի անդամի թեկնածու չի առաջդրել։ Նա ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է.

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Մեզ շատ են հարցնում, թե ինչու ԲԴԽ անդամի թափուր տեղի համար Լուսավոր Հայաստան խմբակցությունը թեկնածու չի առաջադրել։

Հայտնում եմ, որ մենք մեծ ցանկություն ունեցել ենք թեկնածու առաջադրելու, եւ անգամ զրուցել մի շարք հայտնի իրավագետների հետ։ Սակայն բոլորն էլ խուսափել են առաջադրումից՝ հաշվի առնելով վերջին շրջանում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների հետ կապված Ազգային Ժողովի մեծամասնության կողմից անցկացված հավատաքննության թեստերը։

Հասկանալով, որ ընդդիմության կողմից ներկայացվող թեկնածուն հնարավորություն չունի ընտրվելու առանց քաղաքական մեծամասնության կամքի, նրանք բոլորը հրաժարվել են։

Եթե այդ նույն քաղաքական մեծամասնության առաջնորդները հայտարարեն, որ պատրաստ են արհեստական պատճառաբանություններով չխոչընդոտել եւ չդարձնել ընդդիմության թեկնածու առաջադրելը պատրանքային, մենք կառաջադրենք ԲԴԽ անդամի երկրորդ թափուր տեղի համար թեկնածու»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հատուցման ժամը մոտ է, գժապետության պատասխանը տալու եք․ Արմեն Աշոտյան
«Սրանք» կյանքից «օբիժնիկ» ու ներկան ճակատագրի տեղ դրած անուղղելի սրիկաներ են․․․
37 թվի վերադարձ թույլ չենք տա. Շարմազանով
Շարմազանովը մեկնաբանել է Թովմասյանի հասցեին մեղադրանքը...
«Այո, դատեք նախորդներին, բայց օրենքով». Փոստանջյան
Եթե նախորդ իշխանությունների կատարած ապօրինությունների համար մենք վճարել ենք շատ քիչ գումար, այս 1,5 տարվա համար մենք վճարելու ենք հսկայական գումարներ...
«Ժողովուրդ». «Ռազբորկա»՝ ԱԺ-ում. Ո՞վ է ԱԺ ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստի մանրամասները դուրս հանել
Հանձնաժողովի անդամները ներս են հրավիրել պատգամավոր Հարություն Բաբայանի օգնական Սարգիս Նիազյանին եւ երես առ երես...
Ժամը 14:30-ին լինելու եմ ԱԱԾ շենքի դիմաց. Ռուբեն Մելիքյան
Առաջին ցույց տալով խիստ անհամաձայնություն այս իրավական եւ բարոյական...
«Ժողովուրդ». Ինչպե՞ս է ԱԺ-ն թույլ տվել նման ապօրինություն. Արա Բաբլոյանն արձագանքել է Հրայր Թովմասյանի ընտրությանը
Ես ամեն ինչ արել եմ օրենքի սահմաններում, այնպես որ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ