News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Տաջիկստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իմմոմուդին Միրզոյի Սատորովին։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության լրատվկան ծառայությունից։

Դեսպանը գոհունակություն է հայտնել համատեղ տարվող աշխատանքների ակտիվացման առթիվ։

Էկոնոմիկայի նախարարը եւ դեսպանը քննարկել են միջկառավարական տնտեսական հանձնաժողովի, դրա շրջանակներում գործարարների միջեւ երկխոսության ձեւաչափին առնչվող հարցեր։

Կողմերն ընդգծել են Հայաստանի եւ Տաջիկստանի միջեւ առեւտրաշրջանառության ծավալների մեծացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների տնտեսությունների կառուցվածքը, արտահանվող հիմնական ապրանքները եւ ուղղությունները, համադրելի հնարավորությունները եւ համագործակցության հնարավոր ոլորտները։

Դեսպանը նշել է, որ հեռանկարային ոլորտներից է տեղեկատվական տեխնոլոգիաները, որտեղ Տաջիկստանի գործարարները հետաքրքրված են ներդրումներ իրականացնել։

Կողմներն անդրադարձել են փոքր եւ միջին ձեռներեցության ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավորություններին։

Իմմոմուդին Միրզոյի Սատորովը նշել է, որ իրենց շատ է հետաքրքրում հայաստանյան չրարտադրության ճյուղը եւ տեղեկացրել, որ շուտով Տաջիկստանի ամենամեծ համայնքներից մեկից գործարար պատվիրակություն է ժամանելու Հայաստան՝ ուսումնասիրելու Հայաստանի հաջող փորձը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ