News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը կոչ է արել ուժեղացնել պայքարը երեխաների հարկադիր աշխատանքի դեմ: Ամբողջ աշխարհում 152 մլն տղաներ եւ աղջիկներ (գրեթե յուրաքանչյուր 10-րդ երեխան) ստիպված է աշխատել, որպեսզի օգնի իր ընտանիքին գոյատեւել, ընդ որում՝ այդ երեխաների շուրջ կեսը (73 մլն) ներգրավված է վտանգավոր պայմաններում զբաղվածության մեջ, ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ հունիսի 12-ին Երեխաների հարկադիր աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված հայտարարության մեջ:

Երեխաների մեծամասնությունը ստիպված է աշխատել Աֆրիկայում (72 մլն), երկրորդ տեղում են Ասիայի երկրները (62 մլն երեխա): Երեխաների հարկադիր աշխատանքը հանդիպում է տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում, սակայն 10 երեխաներից 7-ը ներգրավված է գյուղատնտեսական աշխատանքներում, նշվում է փաստաթղթում, որը հրապարակվել է Քյոլնում նախօրեին, հաղորդում է «Նեմեցկայա վոլնա»-ն:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է արել կառավարություններին, քաղաքացիական հասարակությանն ու ձեռնարկություններին ուժեղացնել երեխաների աշխատանքի պատճառների, մասնավորապես, աղքատության, կրթություն ստանալու հնարավորությունների բացակայության եւ աղջիկների նկատմամբ խտրականության դեմ պայքարը: «Բավարար չէ միայն քննադատել եւ արգելել մանկական հարկադիր աշխատանքը»,-ընդգծել է Գերմանիայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավար Քրիստիան Շնայդերը:

Վերջին տասնամյակի կտրվածքով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը արձանագրել է աշխատող երեխաների թվի կտրուկ անկում. 2000 թվականին նրանց թիվը կազմում էր 246 մլն, իսկ 2016-ին՝ 152 մլն, սակայն նշել է նաեւ, որ վերջին ժամանակաշրջանում այդ տեմպը նվազել է: «Եթե աշխատող երեխաների թվի նվազումը շարունակվի ներկայիս տեմպերով, ապա 2025 թվականին ամբողջ աշխարհում աշխատող տղաների եւ աղջիկների թիվը կկազմի 121 մլն»,-ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ