News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 27
USD
477.33
EUR
542.2
RUB
7.56
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

«Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը (ՏՈԵՄ) Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի դիմաց բողոքի ակցիա է անցկացրել այսօր՝ հունիսի 12–ին։ Միության անդամները պահանջում էին «Հայոց պատմություն» առարկայի դպրոցական դասագրքերում առկա կեղծարարությունները վերացնել:

Ակցիայի մասնակիցները ինստիտուտի պատուհաններին փակցրել էին պաստառներ՝ «կեղծարարներ, դո՛ւրս ԳԱԱ-ից», «անաչառ դասագրքեր», «դուք սպանել եք ազգային պատմությունը» եւ այլ գրություններով: Մասնակիցները ժապավեններով փակել էին ինստիտուտի մուտքը:

Ակցիայի մասնակիցներից մեկը պատմեց, որ դպրոցական դասագրքերը որոշակի ուսումնասիրություն իրակականցնելիս եկել են այն  եզրահանգմանը, որ գրքերում կա  քաղաքական կեղծարարություններ.

«Մենք հանդիպում ունեցանք Գիտությունների ազգային ինստիտուտի պատմության ինստիտուտի պատմաբանների եւ պրոֆեսորների հետ, առաջարկեցինք կետ առ կետ անդրադառնալ այդ եզրակացություններին, սակայն նրանք խուսափեցին: Գնահատելով քաղաքական գաղափարախոսությունները՝ եզրահանգնումներ են անում, օրինակ այսպես, ժամանակը ցույց տվեց, որ սոցիալիստական ուղղությունը սխալ է, իսկ ազգայնական ուղղությունը ճիշտ է: Մենք իրենց հարցրինք, թե ինչ հիմքերով են նման կերպ գրում, չէ՞ որ երեխային պետք է տրվի ինքուրույն վերլուծելու, դատելու եւ որոշելու հնարավորությունը: Նրանք մեզ ասացին, որ 8-րդ դասարանի երեխան այդքան ուղեղ չունի, որ ընկալի ու վերլուծություն անի»,- ասաց նա եւ չցանկացավ նշել պրոֆեսորի անունը ազգանունը՝ ասելով նպատակ չունի անձին թիրախավորելու:

Նշենք, որ ուսանողական-երիտասարդական միությունն այս պահանջով դիմել է Կրթության եւ գիտության նախարարությանը, սակայն որեւէ արձագանք դեռ չի ստացել:

Տպել