News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Կոկորդիլոսաբուծարանի կառուցման գործընթացն ընթացքի մեջ է։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

«Մենք պայմանավորվածություն ունենք, որ անպայման ամեն ինչ անելու ենք, որ չխոչընդոտենք, որ ներդրումը լինի»,–նշեց նա։

Մարզպետը վստահեցրեց՝ ներդրողը չի փոշմանել, ներդրումը պատրաստակամ է իրականացնել.  «Ներդրողը չի փոշմանել, ավելի պատրաստակամ է ծրագիրը կյանքի կոչել։ Սնահավատ չեմ, բայց աչքով տվողներ կարող է լինեն՝ բնապահպանական խնդիրներ բարձրացնողները։ Ընթացակարգ կա, որ պետք է անցնի, հողը, որի վրա նախատեսվում է, փորձաքննություն պետք է անցնի, ձեռք բերվի։ Բոլորին հայտնի է որպես կոկորդիլոսաբուծարան, բայց այն էկո-այգի է, ալիքային լողավազան, մանկական խաղահրապարակներ, արագ սննդի կետեր եւ այլն»։

Նրա խոսքով՝ Պետական եկամուտների կոմիտեում կոկորդիլոսի ձվի հետ կապված խնդիրները լուծվել են։ Նա հարկ համարեց եւս մեկ անգամ պարզաբանել իր խոսքը կոկորդիլոսի ձվի հետ կապված. «Իմ խոսքի մեջ եղել է հետեւյալը՝ ինչ ենք ասում, որ քանի որ չունենք մաքսային կոդ կոկորդիլոսի ձեւի մասով, ունենք մաքսային կոդ թռչնի թվի համար, ներմուծվում է թռչնի ձվի մաքսային կոդով։ Կոկորդիլոսն իր օրգան–համակարգով մոտ է թռչունին, կոկորդիլոսներն ինչ-որ ժամանակ նույնիսկ թռչել են»,– ասաց Գարիկ Սարգսյանը և չզսպելով ծիծաղը՝ սկսեց բացատրել կոկորդիլոսի ծագումնաբանությունը։

Հիշեցնենք, որ  Արարատի մարզի Դաշտավան գյուղում նախատեսվում է առաջիկա տարիներին հիմնել էկո–այգի, որտեղ կգործի նաեւ կոկորդիլոսաբուծարան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ