News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
USD
477.81
EUR
544.32
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությանն այսօր երկու թարգման էր ներկայացել։ Թարգմաններից մեկը դատարան էր եկել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, քաղաքական-ֆինանսական բնույթի միջազգային քրեական գործերով ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանի  հետ, իսկ մյուսին դատարան էր հրավիրել՝ գործով ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի համար հայերենից ռուսերեն թարգմանություն ապահովելու համար։

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը տեղեկացրեց, որ այսօրվա դատական նիստին իր պաշտպանյալը չի ներկայանա, և եթե հարկ լինի, ինչը կմիջնորդի գործով թարգման ներգրավել։

Այսօրվա նիստին նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը երեկ դիմել էր դատարանին՝ հայտնելով, որ գտնվում է արձակուրդում և խնդրել էր հետաձգել այսօրվա դատական նիստը՝ նշելով, որ գործի քննությանը իր ներկայությունը պարտադիր է։

Մեղադրող դատախազները, սակայն, առարկեցին միջնորդության դեմ՝ հաշվի առնելով, որ Խուդոյանը Քոչարյանի միակ պաշտպանը չէ, և նրա բացակայությունը չի կարող խնդիր լինել գործի հետագա քննության համար։ Այսպիսով դատարանը մերժեց Խուդոյանի՝ դատական նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը։

Նշենք, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Նշենք, որ Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին, քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրան ազատել կալանքից Արցախի Հանրապետության նախկին եւ ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ  Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:

Երկու օր անց՝ մայիսի 20-ին, դատարանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի եւ դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչեւ 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին: ՍԴ–ն էլ օրերս որոշում է կայացրել մեկ ամսով երկարաձգել է Քոչարյանի և մյուսների գործով դատավորի դիմումն ուսումնասիրելու ժամկետը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻՊ-ը վարույթ է ընդունել Արմեն Գեւորգյանի պաշտպանի բողոքը` նրան երկրից դուրս գալ չթողնելու վերաբերյալ
Պաշտպանը նշեց, որ ոստիկանություն են նաեւ դիմել…
ՍԴ–ն մերժել է Յուրի Խաչատուրովի դիմումի հիման վրա գործի քննությունը
ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի եւ 300-րդ հոդվածի (նախկին խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ...
Պաշտպանը դիմել է ՍԴ՝ Խաչատուրովին առաջադրված հոդվածի սահմանադրականության հետ կապված
Ըստ պաշտպանի՝ այդ հարցերը կարող է պարզաբանել միայն Սահմանադրական դատարանը...
Սեյրան Օհանյանի մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցվի. պաշտպանի ելույթը Վերաքննիչում
Բողոքները չմերժելու և նոր դատական ակտ կայացնելու դեպքում համարում եմ, որ Վերաքննիչ դատարանը պետք է որոշում կայացնի քրեական գործի վարույթը 300.1-րդ հոդվածի մասով կարճելու...
Քոչարյանը դատարան է մտել այն մուտքով, որն անհրաժեշտ է համարել իր անվտանգության ծառայությունը. Ալումյան
Առաջին անգամ չէ, որ Ռոբերտ Քոչարյանը դատարան է մտնում այլ մուտքով...
Դատավոր Արմեն Դանիելյանը հեռացավ Քոչարյանի եւ մյուսների գործով ինքնաբացարկի հարցով որոշում կայացնելու
Դատական ակտը կհրապարակվի այսօր՝ ժամը 15:15…