News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այժմ Ադրբեջանի առաջ երկու հնարավորություն կա՝ հաշտվել իրականության հետ կամ պատերազմ սկսել: Հունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը:

Մանոյանն ընդգծեց, որ Ադրբեջանի իշխանությունների հույսը, որ Հայաստանը տնտեսապես կոտրված է, կա կապիտալի եւ բնակչության արտահոսք, անհիմն է:

«Մենք սովորել ենք չորս հարեւաններից երկուսի հետ  հարաբերություններ չունենալ եւ զարգանալ: Եվ մենք ծնկի չենք գա. սա այն հարց չէ, որը կարող է տարբեր մոտեցումներ թույլ տալ: Սխալներ հնարավոր են, բայց ոչ տարբեր մոտեցումներ», - ասաց Կիրո Մանոյանը: Նրա խոսքով, իրավիճակից դուրս գալու ճանապարհներից մեկը Արցախի ճանաչումն է, եւ այստեղ պետք է մոբիլիզացնել միջազգային հանրությունը:

Ինչ վերաբերում է պատերազմի հավանականությանը, Մանոյանը կարծում է, որ կանխարգելման լավագույն միջոցը դրան պատրաստ լինելն է: «Պետք չէ խուճապի մատնվել, բայց պետք է պատրաստ լինել դրան: Պատերազմի հավանականությունը մեր իրականության մի մասն է: Միայն մենք չենք այդպիսին: Այլ երկրները նույնպես նման իրականություն ունեն, եւ դա չի խանգարում երկրի զարգացմանը», - հիշեցրեց Մանոյանը:

Միեւնույն ժամանակ, նա չբացառեց պատահական պատերազմի հնարավորությունը, եթե Ադրբեջանը զորավարժությունների ընթացքում ռազմական գործողություններ հրահրի: «Այդքան զենքեր, այդքան զորավարժություններ, ընդ որում միջազգային պարտավորությունների խախտումներով», - ասաց Մանոյանը:

Խոսելով զսպման մեխանիզմի մասին նա նշեց, որ «Ադրբեջանը ցանկանում է փոխել իրավիճակը, բայց  որոշում չի ընդունում: Դա շնորհիվ մեր նախապատրաստության»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ