News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Աբովյանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները գլոբալ քաղաքական տեսակետից  Հայաստանի հաղթանակն էր, քանի որ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություն ունեցող քաղաքական ուժի հովանավորյալը հաղթանակ տարավ, ինչը բնորոշ չէր հին Հայաստանին, երբ իշխող ուժը գերխնդիր էր դնում տոտալ վերահսկողության տակ վերցնել բոլոր համայնքները։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքi մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Ռեգիոնալ քաղաքականության առումով եւ մեր քաղաքական թիմի տեսակետից արձանագրեցինq դե յուրե պարտություն` բայց բացառապես պայմանավորված քաղաքացու քվեով, սակայն այդ պարտության մեջ ակնհայտ է արժանապատիվ քաղաքացու պարտությունը, որի մասին ես խոսել եմ»,–նշեց նա։

Մարզպետը պնդեց՝ Աբովյանի քաղաապետ ընտրված Վահագն Գեւորգյանը եւ իր աջակիցները քրեաօլիգարխիկ գործիքակազմ են կիրառել քարոզարշավի ժամանակ. «Եթե մենք՝ մեր թիմը եւ ՔՊ–ի թեկնածուն, քարոզարշավը կազմակերպել ենք բացառապես նոր քաղաքական մշակույթով՝ բարոյական եւ ազնիվ քաղաքական դիսկուրսի դաշտում, ապա հաղթող թեկնածուն եւ իր հովանավոր ԲՀԿ–ն բազմաթիվ փորձեր են արել կիրառել հին մեթոդներ, քրեաօլիգարխիկ գործիքակազմ։ Քաղաքապետի թեկնածուն եւ իր շտաբը առհասարակ կառավարվում էր «Մուլտի գրուպ» կոնցեռնի եւ Գագիկ Ծառուկյանի անմիջական մերձավոր շրջապատի գործիչների կողմից, Ծառուկյանի ամբողջ թիկնազորը տեղամասերում էր եւ տեղամասերի շրջակայքերում, Աբովյանի ավագանու գերակշիռ մասը նույնիսկ ենթաշտաբների պետեր էին, ավագանու մի մասը թեեւ ԲՀԿ–ական չեն, բայց մեծամասամբ կապված են այդ ուժի հետ»։

Ռոմանոս Պետրոսյանը պարզաբանեց, թե քրեաօլիգարխիկ ասելով ինչ նկատի ունի. «Էդուարդ Բաբայանի այն խոսքերը, թե Աբովյանը չենք ուզում գործ տվողների քաղաք դարձնենք, ի՞նչ է նշանակում։ Գործ տվողն այն քաղաքացի՞ն է, որն իրավապահ մարմիններին  է ահազանգում իր անվտանգության համար, թե՞ այն համայնքապետն ու մարզպետն է, ով հնարավոր իրավախախտումները բացահայտելու համար ներգրավում է իրավապահ մարմիններին»։

Մարզպետը պատրաստվում է էթիկայի հանձնաժողով հրավիրելու խնդրանքով հանդես գալ. «Գուցե քրեաօլիգարխիայի կարկառուն ներկայացուըցիչը ցանկանում է Աբովյանում հարցերը լուծել գողականով։ Ես այդ հարցի շուրջ պետք է խոսեմ ԱԺ նախագահի հետ եւ մտադիր եմ էթիկայի հանձնաժողով հրավիրելու խնդրանքով հանդես գալ, որ հանձնաժողովը հավուր պատշաճի քննի այդ արտահայտությունը»։

Նա պնդում է՝ Վահագն Գեւորգյանի աջակիցների կողմից «խորովածաքյաբաբային» խնջույքներով քարոզարշավը ՀՀ քաղաքացուն վայել չեն. «Ի՞նչ ասել է ՝ բակային հանդիպումներին խորովածաքաբաբային փարթիներ: Դա քաղաքացուն վայե՞լ քարոզարշավ է: Մենք դիսկուրսը տանում ենք կոնկրետ փաստերով։Օրենքով արգելված չեն նման փարթիները, քաղաքական նոր մշակույթին հարիր չէ»:

Իսկ դիտարկմանը, որ խորովածով ու քաբաբով քաղաքացու օրն էին իրենք նշում, մարզպետն արձագանքեց.  «Քաղաքացու օրը նշելը եւ քաղաքական գործընթացը համեմատել պետք չէ»:

Նա նաեւ հայտնեց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը չի աջակցել իրենց թեկնածուին եւ չհերքեց, որ այդ հարցը եւս կքննարկվի վարչության նիստում։

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Աբովյանում տեղի ունեցած ընտրություններում նախնական տվյալներով հաղթել է գործող քաղաքապետ Վահանգ Գեւորգյանը։ Առաջադրված 5 թեկնածուներից Վահագն Գեւորգյանն ստացել է 8453 ձայն, իսկ նրա հիմնական մրցակից՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Գրիգոր Գուլյանը՝ 8058 քվե: Երրորդ տեղում Սասուն Գրիգորյանն է, ով ստացել է ընդամենը 731 ձայն: 4-րդ տեղում Մանուկ Մկրտչյանն է (435 ձայն) եւ 5-րդ տեղում՝ Արթուր Ղազարյանը (139 ձայն):

Տպել
Ամենաշատ