News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Մենք կարծում ենք, որ կարելի է մինչեւ հարկման առաջադեմ մոդել հասնել ոչ առաջադեմ մակարդակով, այլ հարկման չենթակա շեմի առկայության շնորհիվ: Հունիսի 12-ին տնտեսական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում Հարկային օրենսգրքի բարեփոխումների թեմայով քննարկումների ժամանակ այս մասին ասաց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Այսպես, նրա խոսքով, հարկման չենթակա շեմը, ի տարբերություն առաջադեմ սանդղակի, մոտիվացիա չի ստեղծում: «Ավելին՝ քանի որ հարկման չենթակա շեմը ռեգրեսիվ է, եւ հարկման չենթարկվող շեմային նիշերի կշիռը՝ 55 հազար եւ 100 հազար դրամ, ավելի զգալի է, քանի 1 մլն դրամի դեպքում, ապա այս պայմաններում առաջանում է մոտիվացիայի բացակայությունը»,- պարզաբանեց փոխնախարարը:

Ընդ որում՝ նա նշեց, որ իրենք հաշվարկներ ունեն 600 հազար աշխատող քաղաքացիների օրինակով: Պողոսյանը նշեց, որ գոյություն ունի սխալ կարծիք, որ շահառուներն են բավականին բարձր վարձատրվող  մասնագետները, բայց դրա հետ մեկտեղ հավաստիացրեց, որ հիմնական շահառուներն են հենց գործատուները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել