News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ինքնանպատակ չէ: Այս մասին լրագրողներին հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝  հեռանալով Վերաքննիչ դատարանի շենքից, որտեղ այսօր քննվում էր Գլխավոր դատախազության բողոքը առաջին ատյանի դատարանի դատավորի՝ Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ Քոչարյանին ազատ արձակելու եւ գործը ՍԴ փոխանցելու որոշման վերաբերյալ:  

Հայտարարելով, որ անձնական երաշխավորության համար օրենսդրական արգելք չկա, գլխավոր դատախազը հավելեց, որ տվյալ պահին այդ մասով ոչինչի չի կարող հավելել:

Նրա խոսքով՝  բողոքների հիմնավորումները հստակ են եւ հիմնվում են նրա վրա, որ առաջին ատյանի դատարանի որոշումն ուղղված է գործընթացի անհիմն ձգձգմանը:

Ընդ որում, Դավթյանը հավելեց, որ գործի իրավաբանական գնահատականը տրվել է դատական համակարգի երեք աաստիճանների եւ ՍԴ կողմից:

«Այս ամենից հետո առաջին ատյանի դատարանը չսկսելով քննումը, որոշել է գործը ՍԴ փոխանցել, ընդ որում, ձեւակերպումների կոպիտ խախտումներով», - նկատեց Դավթյանը:

Գլխավոր դատախազը վստահեցնում է, որ Քոչարյանի կալանքը ինքնանպատակ չէ, եւ բոլորը լավ հասկանում են, թե ինչի հետ գործ ունեն:

 «11 տարի անց փորձում ենք բացահատել սպանությունները: Ավելի քան 1000 հարցաքննվածներ: Եվ նույնքան էլ հարկավոր է  հարցաքննել: Մենք Քոչարյանին մեղսագրում ենք արարք, որի ընդհանուր տրամաբանության մեջ  ընդգրկվում են բոլոր իրադարձությունները», - պարզաբանեց Դավթյանը՝ հավելելով, որ այլ երկրների բարձրաստիճան պաշտոնատար անձնանց նկատմամբ համանման գործերով Եվրոպական դատարանը համերաշխ է Գլխավոր դատախազության մոտեցումների հետ:

Ընդ որում՝ Արթուր Դավթյանն ընդունեց գլխավոր դատախազության տրամադրության տակ Քոչարյանի ապօրինի ներգործության կոնկրետ փաստերի բացակայությունը: «Բայց մենք չենք խոսում փաստի մասին: Մենք խոսում ենք ռիսկերի մասին: Հավանականություն կա, որ կխանգարի, որ կթաքնվի»,- պարզաբանեց Դավթյանը:

Ինչ վերաբերում է Լեւոն Սարգսյանի կարգավիճակին, ապա այս գործում նա չկա: Այս գործի մեջ ներգրավելու համար լրացուցիչ գործողություններ են անհրաժեշտ, հայտնեց գլխավոր դատախազը:

Դավթյանը, ընդհանուր առմամբ, հույսը դնում է բոլոր սպանություններով նոր տվյալների վրա: Սպանության մեղադրանքով առաջին կալանավորվածի՝ Գեղամ Պետրոսյանի վերաբերյալ, մասնավորապես՝ այն հանգամանքի, որ նախկինում Պետրոսյանին 6 անգամ հարցաքննել են, եւ ինչու հանկարծ կալանավորելու անհրաժեշտություն առաջացավ, Դավթյանը նշեց, որ մյուսներին նույնպես 6 եւ ավելի անգամ հարցաքննել են, բայց այս դեպքում երեւան են եկել նոր հանգամանքներ: Բակո Սահակյանին հարցաքննելու մասին հարցին գլխավոր դատախազը չպատասխանեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ