News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Վարորդին ազատել կամ չազատելը որոշում է մասնավորը, որովհետեւ սա մասնավոր գիծ է: Մենք մեր կողմից միայն կարող ենք տուգանել այդ վարորդին և պահանջներ դնել, որը և դրվում է բոլոր վարորդների նկատմամբ: Այդ մասին այսօր՝ հունիսի 12–ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով ծխելու պատճառով աշխատանքից ազատված երթուղայինի վարորդի խնդրին:

Ըստ նրա՝ ընդհանրապես ճանապարհատրանսպորտային ոլորտում բավականին խնդիրներ կան.

«Մի տեղ վարորդը ծխում է, մի տեղ աղբ են նետում մեքենայից դուրս։ Ես օրական 3-4 անգամ կանգնում եմ, մարդկանց դիտողություն եմ անում, մեքենայից շիշ, տոպրակով աղբ գցում են փողոցի վրա»:

Մարության կարծիքով՝ պետությունը պետք է տուգանքներով զսպի օրինազանցներին, սակայն մարդիկ իրենք պետք է փոխվեն. «Մեկ միլիոն մարդու ոչ մի գերատեսչություն չի կարող հետեւել եւ տուգանել։ Մենք ինքներս պետք է փոխվենք։ Ես ամբողջական եմ նայում հարցին։ »

Քաղաքապետը նշեց, որ այսօր հասարակական տրանսպորտը 90%-ով մասնավոր է, բայց նպատակ կա այն դարձնել համայնքային: Ընդ որում, նրա հավաստմամբ, դրան են սպասում նաև գծատերերը:

Տպել
Ամենաշատ