News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երևան քաղաքի դատարանի Քանաքեռի նստավայրում, դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ մեկնարկեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով առաջին դատական նիստը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2018 թվականի սեպտեմբերի 17-ին դիմել էր Երևան քաղաքի դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջով: Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է՝  ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի վերաբերյալ: Հայցվոր կողմը զրպարտություն է համարում Փաշինյանի զրույցի հետեւյալ հատվածը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել. «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի շահերը դատարանում ներկայացնում է փաստաբան Հայկ Ալումյանը, իսկ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչն է փաստաբան Գևորգ Գյոզալյանը։

Հիշեցնենք, որ 2018թ. սեպտեմբերին համացանցում տարածվեց ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը, որում Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը քննարկում են Մարտի 1-ի գործը: Ավելի ուշ համացանցում հայտնվեց նաև Նիկոլ Փաշինյանի և Արթուր Վանեցյնաի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները։ Գաղտնալսման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել Քննչական կոմիտեում։ Վեց ամսից ավելի է ընթանում է գործի նախաքննությունը, սակայն մինչ օրս վարույթն իրականացնող մարմինը չի պարզել, թե ովքեր են գաղտնալսել երկրի առանցքային պաշտոնյաներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ