News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մենք ուսումնասիրել ենք որոշ ծրագրերի արդյունավետությունը եւ դադարեցրել ենք, դե իհարկե քաղաքական իրավիճակի փոփոխությամբ ԿԳՆ եկել էր նոր ղեկավարություն, եւ ըստ այդ փոփոխությունների, փոփոխություններ են եղել նաեւ  ծրագրերում եւ բյուջեում։ Այդ մասին այսօր՝ հունիսի 12–ին, ԱԺ–ում պատասխանելով լրագրողների հարցերին ասաց Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Հարցին, թե ինչպես է ընթանում հիմա աշխատանքը վերակազմավորումից հետո իր ղեկավարած սուպերնախարարությունում, նախարարն ասաց. «Թու, թու, թու, վատ չի գնում, որովհետեւ արդեն նախարարության աշխատակզմերը վերջին ամսում բավականին աշխատանք էին իրականացրել բնականոն աշխատանքն ապահովելու համար նախարարությունում։ Խնդիրները շատ են մշակույթի նախարարության ուղղությամբ, հուշարձանների խնդիրը կա, թատրոնների, մշակույթի օջախների արդյունավետության խնդիր կար, մշակույթի տեսլականի խնդիր կա, որ դրվել է նոր փոխնախարարների առաջ։ Առաջիկա երեք ամիսներին կմշակենք մշակութային նոր ռազմավարություն, եւ կգործենք, ըստ դրա։ Սպորտի ոլորտում հարցերը շատ են»:

Պատասխանելով հարցին՝ չի խճճվում բազմավեկտոր նախարարությունում, Հարությունյանն ասաց, որ նախարարությունում բավականին լավ թիմ է հավաքվել, եւ շուտով մի քանի խորհրդականների նշանակումներ կլինեն. «Եվ դուք կտեսնեք, որ այդ թիմը չի թողնի, որ նախարարը խճճվի»։

Տպել
Ամենաշատ