News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 16
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը սկսել է Պահպանողական կուսակցության ղեկավարի եւ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար իր քարոզարշավը: Չորեքշաբթի Լոնդոնում հանդես գալով ծրագրային ելույթով, քաղաքական գործիչը խոստացել  է, որ երկիրը հոկտեմբերի 31-ին կհեռանա ԵՄ-ից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 «Երեք տարի անց եւ երկու բաց թողնված վերջնաժամկետից հետո մենք պարտավոր ենք հոկտեմբերի 31-ին հեռանալ ԵՄ-ից»,-ասել է Ջոնսոնը, ով Թերեզա Մեյին փոխարինողների հավակնորդների մրցավազքի ֆավորիտներից է, հաշվի առնելով, որ պահպանողականները իշխող կուսակցություն են:

«Ժամանակն է միավորել այս երկիրը եւ հասարակությունը», - ասել է Ջոնսոնը եւ ընդգծել, որ դա հնավաոր է միայն ԵՄ-ից դուրս գալու դեպքում:

ԱԳ նախկին նախարարն ընդգծել է, որ Brexit-ն առանց գործարքի նրա նախընտրելի տարբերակը չէ, սակայն շեշտել է, որ հարկավոր է պատրաստ լինել իրադարձությունների նման զարգացմանը:

 «Ժամանակն է դադարեցնել մեզ թուլացնող այդ անորոշությունը, վերջ դնել կասկածներին եւ պառակտմանը՝ դրանց հակադրելով հստակությունը եւ վճռականությունը:

Հենց այդ պատճառով կարծում եմ, որ ես ճիշտ մարդ եմ, որպեսզի առաջ տանեմ այս երկիրը », - ասել է նա:

Կտրուկ արտահայտվելու ոճը


Ջոնսոնը ներողություն է խնդրել նրանցից, ում նախկինում կարող էին վիրավորել իր կտրուկ արտահայտությունները, սակայն հայտարարել է, որ չի փոխի իր ոճը:

«Եթե երբեմն ոչ պատշաճ արտահայտություններ եմ օգտագործում, ապա ցավում եմ հասցրած վիրավորանքի համար, սակայն կշարունակեմ իմ ոճով, ինչպես ես եմ կարողանում»,- ասել է Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարարը:
Ջոնսոնի հայտարարությունը պատասխանն էր այն հարցին, թե ինչպես է նա վերաբերվում իր ոճի հասցեին նախկին գործընկերների քննադատությանը:

Ջոնսոնը, մասնավորապես, հիշեցրել է, որ ինքը յափնջի կրող կանանց համեմատել է «փոստարկղերի» հետ: Քննադատության է արժանացել նաեւ մեկ այլ համեմատություն. Ջոնսոնը Brexit-ը համեմատել էր մահապարտի գոտու հետ:

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի անունը հայտնի կլինի հուլիսի վերջին: Առաջադրվել է 10 թեկնածու: Ջոնսոնից բացի, թեկնածուների թվում են արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը, միջազգային զարգացման հարցերով նախարար Ռորի Ստյուարտը, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Մեթթ Հենկոկը, աշխատանքի եւ թոշակների հարցերով նախկին նախարար Էսթեր Մաքվեյը, Brexit-ի հարցով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը, Համայնքների պալատի նախկին ղեկավար Անդրեա Լիդսոնը, շրջակա միջավայրի, սննդի եւ գյուղատնտեսության զարգացման նախարար Մայքլ Գոուվը, ՆԳՆ ղեկավար Սաջիդ Ջավիդը, ֆինանսների փոխնախարար Մարկ Հարփերը:
Բրիտանական մամուլի տեղեկություններով՝ Ջոնսոնը մեծ աջակցություն է վայելում իր կուսակցության շրջանում: Այդ ցուցանիշով առաջին եռյակում են նաեւ Գոուվն ու Հանթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ