News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
USD
477.78
EUR
534.35
RUB
7.43
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը


Մինչեւ Արցախի իշխանությունները չասեն, որ կա միջամտություն, ես ինձ իրավունք չեմ վերապահի ասել, որ կա միջամտություն: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե Վիտալի Բալասանյանը պաշտոնից ազատվել է Հայաստանի իշխանության միջամտությամբ: Նշենք, որ հունիսի 11-ին Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Աշոտյանն ասաց, որ Հանրապետական կուսակցությունը չի պատրաստվում խառնվել Արցախի ներքին գործերին.

«Իմ սիրտը բաբախում է Արցախով, մեր կուսակցության պատմությունը միահյուսված է Արցախի պատմության հետ, բայց մենք, միաժամանակ, հարգում ենք Արցախի՝ որպես անկախ պետության ներքին գործերին չխառնվելու գոնե մեր օրոք եղած սկզբունքը»,- ասաց Աշոտյանը։

Նրա խոսքով՝ Արցախի եւ Հայաստանի միջեւ ժամանակին եղած միասնականությունն այսօր արդեն հարցականի տակ է դրված։

«Ակնհայտ է, որ Արցախի եւ Հայաստանի միջեւ նախկին սիամական երկվորյակությունը հարցականի տակ է դրվում, եւ դա այս իշխանությունների ոչ հմուտ, ոչ հեռատես հանրային եւ գործնական քայլերի պատճառով է: Բոլոր դեպքերում, կարծում եմ, որ բոլորիս պարտքն է Արցախի Հանրապետությունում,պահպանել քաղաքացիական անդորր, քանի որ Արցախը Հայաստանի Հանրապետություն չէ, բայց Արցախը Հայաստան է: Եվ այս մտածելակերպն ավելի կարեւոր է, քան ինչ-որ մարդկանց ինչ-որ քաղաքական ամբիցիաները»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի ոստիկանությունը լուսանկարներ և մանրամասներ է հրապարակել զինծառայողի մահով ավարտված վթարից (ֆոտո)
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն...
«Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի հայտարարությունը
Այնուհետեւ նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել եւ հանդես եկել առաջարկություններով...
Մարտական դիրքում զինվորների վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. կա վիրավոր
Զինվորներից մեկը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ...
Արցախում մեկնարկած հրամանատարաշտաբային զորավարժություններին մասնակցում է շուրջ 10.000 զինծառայող
Միջոցառմանը ընդգրկված են շուրջ 10.000 զինծառայող, 200-ից ավելի հրետանային համակարգեր ...
Ֆրանսիական դատարանի որոշումը չի ազդի Ֆրանսիայում Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ վերաբերմունքի վրա. ԱԳՆ
Նրա խոսքով Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչները եւ ֆրանսիացի քաղաքական գործիչները բողոքում են նման որոշման դեմ եւ այդ...
Վարդան Բալայանն ազատվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից
Արձակվել զինվորական ծառայությունից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ...
Ամենաշատ