News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ներկայումս էլ, երբ ունենում ենք բողոքներ եւ դիմում ենք քաղաքապետարան, պատճառաբանվում է, որ նոր ցանցի շահագործման հետ տրանսպորտի բոլոր խնդիրները կլուծվեն։ Այս մասին այսօր՝ հունիսի 12–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԻՊ սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետ Տաթեւիկ Թոխյանը՝ անդրադառնալով Երեւանի հասարակական տրանսպորտային խնդիրներին։

Նրա խոսքով՝ տուժողները ոչ միայն քաղաքացիներն են, որոնք օգտվում են տրանսպորտից, այլեւ վարորդները։

«Չեն պահպանվում աշխատանքային օրենսդրության տարրական պահանջները, մարդիկ արձակուրդ չեն գնում, հանգստի իրավունքն ընդհանրապես չգիտեն՝ ինչ բան է, վարձատրությունը եւ այլն»,– ասաց Թոխյանը։

Նրա խոսքով՝ չունենք արտադատական պաշտպանության մարմին, որը կպաշտպաներ, եւ վարորդը ստիպված չէր լինի ամեն մի հարցով գնալ դատարան։

«Այստեղ բոլորը գործատուից կախվածության մեջ են, բոլորն ունեն վարկեր եւ իրենց իրավունքների պաշտպանությանը չեն դիմում։ Իրենք պայմանագիր անգամ երբեք չեն տեսել, թե ինչ է գրված պայմանագրում եւ այստեղ ամենամեծ խնդիրը վերահսկողական մեխանիզմի բացակայությունն է»,– ասաց Թոխյանը։

Տպել
Ամենաշատ