News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
USD
477.78
EUR
534.35
RUB
7.43
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Շիրակի պետական համալսարանում ակադեմիզմը բացակայում է, իսկ բարոյահոգեբանական իրավիճակը չի փոխվել, այն կամ կլուծարվի կամ կմիավորվի այլ համալսարանի հետ: Այս մասին այսօր 2018 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարի խոսքով՝ Շիրակի պետական համալսարանը «վատ բարոյահոգեբանական» իրավիճակում է հայտնվել:

«Ոչ մեծ խմբեր ձեւավորել, որոնք բացառապես իրենց շահերով են ղեկավարվում: Ամենայն լրջությամբ հայտարարում եմ, որ եթե իրավիճակը շարունակվի, ապա հարց կբարձրացվի լուծարման կամ այլ համալսարանի հետ միավորման մասին, որի արդյունքում նոր խորհուրդ կձեւավորվի, եւ հարցը կլուծենք»,- ասել է նա:   

Ընդ որում, նախարարը նշել է, որ Շիրակի համալասարան այցի ընթացքում նա մեղմ ասած տհաճ տպավորություններ է ստացել:

«Ես անձամբ 2 անգամ այցելել եմ տվյալ համալսարան եւ ամոթից գետինն էի մտնում, երբ տեսա, թե ինչպես են դասախոսներն իրենց անձնական հարաբերությունները պարզում: Դա պարզապես խայտառակություն է, որն անհրաժեշտ է շտկել»,- հավելել է Արայիկ Հարությունյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ