News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնը մտադիր է Մադրիդի համաձայնությամբ մոտակա 2 տարիների ընթացքում փոխարինել 4 ականակիրները ժամանակակից նավերով, որոնք կարող են  մարտական ուղղաթիռներ տեղափոխել: Այս մասին հայտնում է DW-ը՝ հղում անելով El Pais-ին:

Ինչ վերաբերում է ամերիկյան ռազմաբազային, ապա այն չի փոխվի: Խոսքը բալիստիկ հրթիռներից եւ «Սեւ ծովում Ռուսաստանի զսպման» համար ՆԱՏՕ-ի հարավային թեւի պաշտպանության մասին է:

Իսպանական պարբերականի տեղեկություններով՝ ամերիկյան ռազմական ներկայության ուժգնացումը կսկսվի իրականացվել 2020 թվականից: Բացի այդ, բզայում կհայտնվի ուղղաթիռներ՝ Sikorsky SH-60 Seahawk ծովային ավիացիայի մարտական մեքենաներով: Դրանք կտեղակայվեն ինչպես ականակիրների վրա, այնպես էլ օդանավակայանում, որտեղ 36 ինքնաթիռ է տեղակայված: Այսօր Իսպանիայում 5250 ամերիկացի զինծառայողներ եւ քաղաքացիական անձինք կան:

Իսպանիայի ՊՆ ղեկավարը հիշեցրել է, որ երկրում ամերիկյան ռազմաբազաները գոյություն ունեն 1950-ականներից: Դրանց գործունեությունը կարգավորվում է 1988թ. ամերիկա-իսպանական համաձայնագրով:

Ընդ որում, պարբերականը պնդում է, որ ներկայիս փոփոխությունները չենք քննարկվել եւ չեն քննարկվի խորհրդարանում, քանի որ դրանք համաձայնեցրել է Իսպանիայի կառավարությունը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ