News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 21
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը դատարանին խնդրում է պարտավորեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հրապարակայնորեն ներողություն խնդրել Քոչարյանի վերաբերյալ արած արտահայտությունների համար։ Այս մասին    Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով այսօրվա դատական նիստին հայտարարեց Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը։

Հայցվոր կողմը զրպարտություն և վիրավորնք է համարում Ռոբերտ Քոչարյանին առաջին անգամ ազատ արձակելուց հետո Փաշինյանի՝ Ֆրանսիայում արված  հետեւյալ արտահայտությունը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել. «ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

Նախագահող դատավոր Լիլիթ Սարգսյանը նկատեց, որ հայցվոր կողմը պահանջ է ներկայացրել միայն զրպարտության հետ կապված։ Նա հայցվորի ներկայացուցչին խնդրեց հստակեցնել, թե Փաշինյանի արտահայտությունները նաև վիրավորա՞նք են որակում։

Ալումյանը հայտարարեց, որ Փաշինյանի հայտարարությունները նաև վիրավորանք են պարունակում, ինչից հետո դատավորը նշեց, որ հայցվոր կողմը հայցի առարկայի փոփոխության վերաբերյալ  պետք է գրավոր միջնորդություն ներկայացնի։

Դատավորի խոսքով՝ զրպարտության դեպքում հայցվոր կողմը նաև հերքման տեքստ պետք է ներկայացնի, իսկ վիրավորանքի դեպքում նման պահանջ նախատեսված չէ։

Պատասխանողի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը հայտարարեց, որ իրենք առարկում են ներկայացված հայցի դեմ։

Հայցվորի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը ժամանակ խնդրեց դատարանից՝ հայցի առարկայի վերաբերյալ գրավոր միջնորդությունը ներկայացնելու համար։

Այնուհետև Հայկ Ալումյանը հայտարարեց, որ եթե իրենց դատավարական  հակառակորդը հայտարարի, որ այս հայտարարությամբ  Փաշինյանը նկատի չի ունեցել  Ռոբերտ Քոչարյանին, ապա իրենք կհրաժարվեն հայցից։

Փաշինյանի ներկայացուցիչ Գյոզալյանը հայտարարեց, որ ինքը  լիազորված  է ասելու, որ իր վստահորդի կողմից արված արտահայտությունները չեն վերաբերվել Ռոբերտ Քոչարյանին։

Այսպիսով Ալումյանը հայտարարեց, որ կհրաժարվի հայցից։ Դատավորը մեկ օրով հետաձգեց նիստը՝  հայցվոր կողմին ժամանակ տրամադրելով հայցից հրաժարվելու վերաբերյալ գրավոր միջնորդություն ներկայացնելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դատարանը հերթական անգամ թույլ չտվեց Արմեն Գեւորգյանին մասնակցել ԵԽԽՎ նստաշրջանին
Ես դա գնահատում եմ որպես անբացատրելի հետապնդում, ասել է Արմեն Գեւորգյանը...
Երեւանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատական ​​նիստը
Նիստը կկայանա տեւական դադարից հետո...
Քոչարյանի փաստաբանը չի բացառում, որ Փաշինյանի դեմ հայցը կարող է կրկնել նախորդի ճակատագիրը
«Նախորդ անգամ հենց այդպես էլ եղավ...
Ալումյան. Դատախազության մեղքով ՀՀ երկրորդ նախագահը երկար ժամանակ կալանքի տակ էր
Փաստաբանը նշեց, որ դատախազությունն իրեն ոչ ադեկվատ է պահում...
Արմեն Գեւորգյանի փաստաբանը միջնորդությունը ներկայացրեց դատարան նիստերի օրերը վերանայելու համար
Հիշեցնենք, որ այժմ դատական ​​նիստերն անցկացվում են երեքշաբթի օրերին․․․
Քոչարյան. Դատախազության մեկնաբանությունները ՍԴ որոշման վերաբերյալ հասնում են աբսուրդի
Պետության պարտականությունն է՝ ապահովել Արմեն Գեւորգյանի մասնակցությունը ԵԽԽՎ աշխատանքին, ասել է Ռոբերտ Քոչարյանը...
Ամենաշատ