News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը ռազմական գերատեսչության աշխատակիցներից պահանջել է քաղաքական չեզոքություն դրսևորել, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը: 

«Պաշտպանության նախարարության բոլոր աշխատակիցները պետք է պաշտպանեն Միացյալ Նահանգների Սահմանադրությունը: Դա մեր առաքելությունն է»,- ասել է նա:

Շանահանը հաստատել է՝ Սպիտակ տունը պահանջել է, որ «Ջոն Մքքեյն» նավը տեսադաշտից դուրս գտնվի Ճապոնիա ԱՄՆ նախագահի այցի ժամանակ:

Նախագահի աշխատակազմը կապ է հաստատել Ճապոնիայում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի նավատորմի հետ և պահանջել հեռացնել նավը:

Լրագրողները խնդրել են մեկնաբանել այդ պահանջը, ինչին Շանահանը պատասխանել է, որ ցանկացել է «բոլորին հիշեցնել, որ իրենք չեն քաղաքականացնի զինված ուժերը»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ