News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հարցին պատասխանում է GPARTNERS իրավաբանական գրասենյակի գործընկեր Սարգիս Գրիգորյանը։

Այսօր, Գլխավոր դատախազը հայտարարեց, որ չնայած փաստ չկա, որ Ռոբերտ Քոչարյանը խոչընդոտել է քրեական գործի քննությանը, բայց կա դրա հավանականությունը, խնդրում եմ մեկնաբանեք այդ հայտարարությունը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ունի երկու ուղենշային գործ, որոնք հստակ սահմանում են այն իրավական հիմքերը, երբ կալանավորումը ընտրվում է որպես խափանման միջոց, օրինակ` Bykov v. Russia (no. 4378/02, 2009թ.) կամ Mamedova v. Russia (no. 7064/05, 2006թ.) գործերը: Այդ վճիռներով Ստրասբուրգի դատարանը սահմանել է, որ ձևական / ընդհանուր / վերացական հղումները մեղադրանքի ծանրության, մեղադրյալի թաքնվելու կամ արդարադատության ընթացքին խոչընդոտելու հավանականության վերաբերյալ բավարար հիմքեր չեն։ Ավելին, մեկ այլ գործով Դատարանը սահմանել է, որ պետք է առկա լինեն կոնկրետ փաստեր կոնկրետ գործի շրջանակներում, առ այն, որ մեղադրալը փորձ է կատարել թաքնվելու քրեական վարույթն իրականացնող մարմնից կամ խոչընդոտելու դատարանում գործի քննությանը (Aleksanyan v. Russia, no. 46468/06, 2008թ.)։

Ավելին, ապացուցման բեռը դատարանում կրում է մեղադրողը։ Բայց, այսօր Գլխավոր դատախազը հայտարարեց, որ փաստեր չկան, որ Ռոբերտ Քոչարյանը կատարել է որևէ փորձ կամ գործողություն խոչընդոտելու քրեական գործի քննությանը։

Այսպիսով, կալանավորումը` որպես խափանման միջոց, չի կարող կիրառվել հավանականության տեսություներից ելնելով, որը ակնհայտորեն հակասում է ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքին։

Ստրասբուրգի դատարանը նաև արձանագրել է Labita v. Italy գործով (no. 26772/95, 2000թ.), որ համապատասխան հանգամանքները կարող են փոփոխվել ժամանակի ընթացքում, և խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը պետք է պարբերաբար վերանայվի դատարանների կողմից:

Հստակ է, ինչպես անցած տարի այնպես էլ առ այսօր որևէ փաստեր առկա չեն, որ Ռոբերտ Քոչարյանը փորձ է կատարել թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից կամ խոչընդոտել դատարանում գործի քննությանը։

Սկսած 2013 թվականից` Եվրոպայի խորհրդի պառլամենտական վեհաժողովը իր մի շարք հաշվետվություններում և առաջարկություններում հորդորում է անդամ երկրներին քայլեր ձեռնարկել, որ դատարաններում կալանքի որոշումներ կայացնելը չվերածվի, այսպես կոչված rubberstamping (ռետինե դրոշմակնքելու) գործընթացի։

Կարծում եմ Հայաստանի կարիք ունի ավելի համակարգային հարմոնիզացնել ներպետական օրեսնդրությունը ՄԵԻԴ-ի պրակտիկային

Վերջում ուզում եմ հավելել, որ Գլխավոր դատախազի հայտարարությունների մեջ տեսնում եմ նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտում, այսինքն`փորձ է կատարվում մեղադրողի կողմից ազատությունից զրկել Ռոբերտ Քոչարյանին «այլ նպատակների» համար…

Տպել
Ամենաշատ