News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության ‹‹Սորս›› հիմնադրամն ամբողջացրել է իր ենթակայությամբ գործող կարի և փայտամշակման արտադրամասը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամից։

Արտադրամասում հատուկ կարիք ունեցող երեխաների ծնողները միավորվել և ստեղծում են այն ամենը, ինչի կարիքն ունեն երեխաների վերականգնողական խնդիրներով զբաղվող կենտրոնները։

Արտադրամասը  «Ստեփան Գիշյան» հիմնադրամի աջակցությամբ ձեռք է բերել փայտամշակման նոր սարքավորումներ և հումք, որով հատուկ կարիք ունեցող երեխաների համար պատրաստվել են կաշվե և փայտե զարգացման պարագաներ և ադապտացված գույք, որոնք անվճար տրամադրվել են երեխաների վերականգնողական խնդիրներով զբաղվող տարբեր կենտրոնների:

«Տրամադրված հումքը նոր սարքավորումների գործածմամբ «Սորս» հիմնադրամը եռապատիկ արդյունք է տվել։ Արտադրանքը  բաժանվել է բոլոր կենտրոններին, որտեղ դրա կարիքը եղել է: Վստահ եմ, որ այդ կենտրոններում դեռ երկար ժամանակ կօգտագործեն այդ գույքը»,- «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։ 

Նշենք, որ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2015 թվականին` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից:

Մանրամասն` տեսանյութում:

Տպել
Ամենաշատ