News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Լոռու մարզի Ջրաշեն համայնքում երեկ՝ հունիսի 11-ին, ուժեղ կարկուտ է տեղացել: Այս մասին NEWS.am-ին հայտնում է համայնքի բնակիչ Անդրանիկ Բադիկյանը: Բնակիչը պատմեց, որ կարկուտի հետեւանքով հողին է հավասարվել կաղամբի սածիլները, կարտոֆիլի ցանքատարածությունները.

«Կարկուտն այնքան ուժեղ է եղել, որ դրսում կապաց հորթին սատկացրել է: Ինչքան ցանքատարածություններ կան բոլորը սպիտակով էին պատվել: Չունենք կարկտային կայաններ համայնքում: Դրանից էլ հաճախակի է կարկտի նման դեպքերը»,- ասաց բնակիչը եւ  ավելացրեց, որ կարկուտից հետո սկսվել է քամի, այնուհետեւ՝  հորդառատ անձրեւ:

Տպել
Ամենաշատ