News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 27
USD
477.33
EUR
542.2
RUB
7.56
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Մեծարում եմ Ռուսաստանին՝ բազմադարյա պատմություն և հարուստ հոգևոր-մշակութային ժառանգություն ունեցող երկրին: Այս մասին այսօր Ռուսաստանի օրվան նվիրված տոնական միջոցառման ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ օրը կապված է Ռուսաստանի քաղաքական և տնտեսական կյանքում գլոբալ վերափոխումների սկզբի հետ և ամրապնդում է Ռուսաստանի դերը միջազգային հարթակում:

«Հայաստանն ու Ռուսաստանը կապված են եղբայրության կապերով, որը կառուցվել է երկու ժողովուրդների միջև և հիմնվում է վստահության, փոխադարձ աջակցության վրա: Ողջ պատմության ընթացքում մենք մշտապես միասին ենք եղել, կողք-կողքի պայքարել ենք արդարության և խաղաղության համար: Միջազգային երկկողմ հարաբերությունների ներկապնակը օրեցօր հարստանում է նոր ուղղություններով և համագործակցության ոլորտներով»,- ասել է Շավարշ Քոչարյանը:

Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանն ու Ռուսաստանն արդյունավետ համագործակցում են ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական, առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար և մշակութային ոլորտներում:

«Ամեն տարի միջտարածաշրջանային համագործակցությունը թափ է առնում, բարձր մակարդակով ինտենսիվ քաղաքական երկխոսություն է ընթանում: Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Կառուցողական համագործակցություն է իրականացվում ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ, ՄԱԿ, ԵԱՀԿ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակում: Գոհունակությամբ պետք է նշել արդյունավետ միջխորհրդարանական համագործակցությունը, որը կարևոր է մեր երկրում օրենսդրական իշխանության գործառույթների և դերի մեծացման առումով»,- եզարափակել է ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժամանակ». Ռուսական կողմը «ատչոտ» կպահանջի
Հաջորդ երկուշաբթի Մոսկվայում տեղի է ունենալու հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության խորհրդի նիստը...
«Ժամանակ». Ռուսաստանի հարավում հայերը մահմեդականություն են ընդունում
Այս հարցով ակտիվորեն զբաղվում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը...
«Ժամանակ». Գազը հունվարի 1-ից 10 տոկոսով կթանկանա
Այս անգամ թանկացումը անմիջականորեն կազդի սպառողների վրա...
Հայ եւ ռուս մաքսային ծառայողները համատեղ ուսումնավարժություն են անցկացրել (ֆոտո)
Համագործակցության առանցքում թմրանյութերի միջազգային ապօրինի շրջանառության դեմ պայքարն է…
Հայաստանում է «ՌԵՈւ» պատվիրակությունը. հանդիպում ՀՀ վարչապետի հետ նախատեսված չէ
Հայաստանում է ՌԵՈւ պատվիրակությունը...
Արթուր Դավթյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայաստանում դատաիրավական բարեփոխումները
Մտքեր են փոխանակվել Հայաստանում ընթացող հակակոռուպցիոն պայքարի ռազմավարական առաջնահերությունների եւ խնդիրների շուրջ…