News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 20
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ Թեհրանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանը պետք է շարունակի կառուցողական դեր խաղալ տարածաշրջանային կայունության համար, հաղորդում է PressTV-ը:   

Նրա խոսքով՝ Մերձավոր Արեւելքում խաղաղությունը չափազանց կարեւոր է ողջ աշխարհի համար: Աբեն նշել է, որ մերձավորարեւելյան տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունն օգուտ է ոչ միայն տարածաշրջանի երկրներին, այլ նաեւ ողջ աշխարհին: Նա հավելել է, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում ցանկացած ռազմական առճակատումից խուսափելու համար:

«Ճապոնիան ձգտում է առավելագույն դեր խաղաղ լարվածությունը կանխելու համար»,- հավելել է  նա:

Աբեն նշել է, որ Իրանը կարեւոր երկիր է Մերձավոր Արեւելքում եւ պետք է շարունակի իր կառուցողական դերը:

Բացի այդ, նա նշել է Իրանի եւ Ատոմային էներգիայի հարցով միջազգային գործակալության դրական համագործակցությունն ու հույս հայտնել, որ Թեհրանը կշարունակի գործել միջուկային համաձայնագրի շրջանակում:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ