News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Լեհաստանի տարածքում ամերիկյան ռազմական ուժերի ներկայության վերաբերյալ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել, հաղորդում է Polska Agencja Prasowa-ն:

«Հռչակագիրը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն եւ Լեհաստանը կապված են ոչ միայն ռազմավարական գործընկերությամբ, այլ նաեւ խորը ընդհանուր արժեքներով, նպատակներով եւ ամուր բարեկամությամբ»,- Սպիտակ տանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թրամփը:

Հռչակագրի ստորագրումից հետո նախագահները հետեւել են F-35 կործանիչների թռիչքին: Լեհաստանը մտադիր է նման 30 կործանիչ գնել:

Հռչակագրում ասվում է, որ Լեհաստանն ու ԱՄՆ-ը հաստատում են իրենց պարտավորությունները ՆԱՏՕ-ի առջեւ: Փաստաթղթի համաձայն՝ «Լեհաստանն ու ԱՄՆ-ը համոզված են, որ Լեհաստանում ԱՄՆ ռազմական ներկայությունը նպաստում է Լեհաստանի, ԱՄՆ-ի եւ Դաշինքի պաշտպանության հարցով ՆԱՏՕ-ի ջանքերին, եւ այդ պատճառով ԱՄՆ-ը մտադիր է Լեհաստանում մեծացնել իր ռազմական ներկայությունը»: Բացի այդ ԱՄՆ-ը մտադիր է մոտ ապագայում 1000 ամերիկացի զինծառայող ուղակել Լեհաստան:

Հռչակագրի համաձայն՝ Լեհաստանը մտադիր է համատեղ համաձայնեցված ենթակառուցվածք տրամադրել, որը նախատեսված է լեհ-ամերիկյան նախագծերի հավելյալ փաթեթի համար:

Այդ նախագծերի թվում են Լեհաստանում ԱՄՆ առաջնային դիվիզիայի հրամանատարության ստեղծումը, ինչպես նաեւ Դրավսկո-Պոմորսկում ԱՄՆ-ի եւ Լեհաստանի զինված ուժերի կողմից Մարտական պատրաստվածության կենտրոնի օգտագործումը:

Հռչակագրում ասվում է նաեւ Լեհաստանում ԱՄՆ ՌՕՈւ անօդաչու թռչող սարքերի էսկադրիլիայի ստեղծման ծրագրերի մասին, որոնք նախատեսված են հետախուզական օպերացիաների համար:

Ծրագրվում է նաեւ ավիաբազաներ հիմնել ճգնաժամի դեպքում զորքերի տեղաշարժի եւ զորավարժությունների անցկացման համար:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ