News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
USD
477.83
EUR
535.7
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի աշխարհագրական անվանումների խորհուրդը որոշել է  միջազգային բազայում փոխել  Ուկրաինայի մայրաքաղաք Կեւի գրելաձեւը «Kiev»-ից «Kyiv»-ի, հաղորդում է  112.ua-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատանը:

«ԱՄՆ-ի աշխարհագրական անվանումների խորհուրդը դիտարկել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Վալերի Չալոգոյի դիմումը եւ միաձայն որոշում  ընդունել միջազգային բազայում Ուկրաինայի մայրաքաղաքի պաշտոնական անվանումը  «Kiev»-ից «Kyiv»-ի փոխարինելու մասին»,-նշվում է  Facebook-ում դեսպանատան կայքում:

ԱՄՆ-ի աշխարհագրական անվանումների խորհրդում համապատասխան փոփոխությունները կարվեն հունիսի 17-ին:

«Այդ որոշումը չափազանց կարեւոր է եւ խթան հանդիսանում Ուկրաինայի պաշտոնական անվանումը նաեւ ԱՄՆ-ի սահմաններից դուրս ուղղելու համար, մասնավորապես միջազգային չվերթներում եւ օտարերկրյա օդանավակայաններում, քանի որ միջազգային կազմակերպությունները, այդ թվում Ավիացիոն տրանսպորտի միջազգային ասոցիացիան վկայակոչում են ԱՄՆ-ի աշխարհագրական անվանումների խորհրդի միջազգային բազային պաշտոնական անվանումները», - նշել են դեսպանատանը:

Հրատարակությունը գրում է, որ ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն #CorrectUA մեդիաարշավ էր սկսել՝ միջազգային հրատարակություններին կոչ անելով գրել Kyiv, այլ ոչ թե Kiev:

Մինչդեռ МАУ ավիաընկերությունը մինչ օրս օգտագործում է Kiev գրելաձեւը: Ընկերությունում դա բացատրում են նրանով, որ դա Միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիայի գրադարձությունն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ