News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հոնկոնգի իշխանությունները ֆինանսական թաաղամասում մի քանի կառավարական շենքեր են փակել վերջին տասնամյակում բռնության ամենախոշոր ալիքից հետո, որը համակել է քաղաքը, հայտնում է BBC News-ը: 

Հինգշաբթի առավոտյան մարդկանց բազմությունը հավաքվել է կառավարական գրասենյակների մոտ: Արդյունքում տեղի են ունեցել ցուցարարների եւ ոստիկանների բախումներ:

Ցուցարարները վրդովված են Չինաստանի հետ արտահանձնման մասին օրենք ընդունելու իշխանությունների որոշմամբ: Չնայած հասարակության դժգոհությանը, իշխանություններն, այնուամենայնիվ, որոշել են այս օրենքն ընդունել:

Օրենքի ընդունման բանավեճերին օրենսդիրների մասնակցությունը կանխելու համար տասնյակ հազարավոր ցուցարարներ քաղաքի կենտրոնում փողոցները փակել են: Ավելի ուշ լարվածությունը մեծացել է, երբ ցուցարարները փորձել են գրոհել հիմնական կառավարական շենքերը:

Ոստիկանները ցուցարարների դեմ կիրառել են արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ:

Բողոքի ցույցերի հետեւանքով վիրավորվել է 15-ից մինչեւ 66 տարեկան 72 մարդ:

Հիշեցնենք, որ Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լամն առաջարկել էր փոփոխություններ կատարել արտահանձնման մասին գործող օրենքում, որոնց համաձայն սպանությունների եւ բռնաբարությունների մեջ կասկածվողները Հոնկոնգից կարտահանձնվեն Չինաստան, Թայվան եւ Մակաո՝ դատարանի առջեւ կանգնելու համար:

Նախկինում բրիտանական գաղութ Հոնկոնգն ու Չինաստանը ներկայումս գոյություն ունեն «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքով, եւ այս օրենքի ընդունման հակառակորդները կարծում են, որ այն կսասանի Հոնկոնգի դատական անկախության հիմքերը: Նրանց կարծիքով՝ վարչակազմի ղեկավարը ցանկանում է Հոնկոնգը Չինաստանին «վաճառել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ