News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հարավային Կալիֆոռնիայի շերիֆի տեղակալ  Ջոզեֆ Գիլբերտ Սոլանոն, որն ավելի վաղ կրակոցի հետեւանքով ծանր վնասվածք էր ստացել, մահացել է, գրում է Fox News-ը:

Նշվում է, որ տղամարդը վիրավորվել էր, երբ ֆաստֆուդից ուտելիք էր գնում:

Սոլանոն իրավապահ մարմիններում 13 տարվա ստաժ ունեցող ոստիկան էր եւ մահացել է իր հարազատների շրջապատում:

Քննիչները հայտնել են, որ հրաձիգը Յուտա նահանգի 30-ամյա բնակիչ Ռետ Նելսոնն է, որին ավելի վաղ նրա ընտանիքը անհետ կորած էր համարում:

Տղամարդը ձերբակալվել է հանցագործության հաջորդ օրը. ոստիկանություն էր կանչել նրա հայրը:

Հանցագործության կատարման պահին զոհը քաղաքացիական հագուստով էր եւ քննիչները ենթադրում են, որ Սոլանոյին պատահական են կրակել:

Այժմ ոստիկանությունը պարզում է՝ արդյոք Նելսոնն այդ օրը այլ մարդու էլ է սպանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ