News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 21
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  հայտարարել է, որ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը կմատակարարվեն  հուլիսին, հաղորդում է NTV թուրքական ալիքը:

«Ես չեմ ասում, որ Թուրքիան С-400 ձեռք կբերի: Ես ասում եմ, որ Թուրքիան արդեն դրանք գնել է, դա ավարտված գործ է: Դրանք հաջորդ ամիս կմատակարարվեն», —ասել է պետության ղեկավարը:

Նա հավելել է, որ Թուրքիան չի պատրաստվում  ոչ ոքից թույլտվություն ստանալ երկրի պաշտպանության համար:

«Մենք ԱՄՆ-ին խնդրել ենք վաճառել իրենց համակարգերը, սակայն նրանք մերժել են», — ասել է Էրդողանը:

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի  Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի նկատմամբ քաղաքականության հարցերով տեղակալ Էնդրյու Ուինտերնիցը Թուրքիայի կողմից С-400-ի գնումը ԱՄՆ-ի համար անթույլատրելի ռիսկ էր անվանել:

Ամերիկացիները մի քանի անգամ թուրքական կողմին վերջնագիր էին ներկայացնում. եթե Անկարան չհրաժարվի ռուսական զհհ գնումից, Վաշինգտոնը նրան 5-րդ սերնդի F-35 կործանիչներ չի մատակարարի:

ԱՄՆ-ում եւ ՆԱՏՕ-ի այլ երկրներում մտավախություն ունեն, որ եթե Թուրքիան ունենա եւ С-400 եւ F-35, ապա ռուսական համակարգերի ռադարները կսկսեն հայտանբերել եւ հետեւել ամերիկյան կործանիչներին:

Անկարային С-400 4 դիվիզիոնների մատակարարման մասին համաձայնագիրը կնքվել է 2017-ի սեպտեմբերին: Գործարքի արժեքը կազմում է 2.5 մլրդ դոլար, այդ գումարի կեսը կծածակի ռուսական վարկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել