News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 16
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունիսի 13-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 19 հարց, որից 15-ը՝ չզեկուցվող:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու, Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմին գումար հատկացնելու մասին

Գույք հետ վերցնելու եւ անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին

Խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց ընտրության, հաշվառման, երեխայի խնամքը եւ դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց ուսուցման, որակավորման եւ վերապատրաստման, խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողության կարգերը, խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների վճարման կարգը եւ չափը, խնամատարության պայմանագրերի օրինակելի ձեւերը հաստատելու մասին եւ այլ հարցեր:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ