News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Սահմանին իրադրությունը համեմատաբար կայուն է: Այս մասին հունիսի 13-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարար  Դավիթ Տոնոյանը:

Նրա խոսքով՝ այս մասին են վկայում վերջին մի քանի օրերի օպերատիվ զեկույցները: Ի պատասխան սահմանի երկայնքով հակառակորդի անօդաչու թռչող սարքերի թռիչքների թվի աճին առնչվող հարցին՝ նախարարը նշեց, որ հայկական կողմը վերահսկում է ադրբեջանական անօդաչուների թռիչքները:

Նախարարը չմեկնաբանեց ադրբեջանական կողմի հերթական զորավարժություննեը՝ միայն նշելով, որ կատարվում է համապատասխան վերլուծություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ