News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.73
EUR
525.36
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Այսօր մեր կառավարության առաջին նիստն է, որ մենք անցկացնում է առանց արդարադատության այժմ արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանի...

Կառավարության հունիսի 13-ի նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց՝ առաջարկելով ծափահարել արդարադատության արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանին։

Նշենք, որ Զեյնալյանը նիստին ներկա չէր։

Փաշինյանը, մասնավորապես, նշեց. «Այսօր մեր կառավարության առաջին նիստն է, որ մենք անցկացնում ենք առանց արդարադատության այժմ արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանի։ Ես ուզում եմ պարոն Զեյնալյանին շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար եւ հաջողություն մաղթել։ Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը կներգրավվի ՀՀ–ում պետության կառավարման եւ պետության հետագա զարգացման եւ շինարարության գործում։ Կարծում եմ՝ արժի այդ ավանդույթը ներդնել եւ մեր գործընկորեջը ծափահարություններով ճանապարհել»։

Տպել
Ֆոտոռեպորտաժներ