News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ»-ը գրում է՝ Առողջապահական խորhրդի նիստին, որի նախագահը նախարար Արսեն Թորոսյանն է, հունիսի 11-ին բանավեճ է տեղի ունեցել Արսեն Թորոսյանի և առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանի միջև։

Ըստ թերթի, Թորոսյանը վրդովված է եղել, թե ինչու է տեսչական մարմնի ղեկավարը տուգանել իր նախկին խորհրդական Վահե Տեր-Մինասյանին, իսկ երբ Էդգար Խուրշուդյանն ասել է, որ այլ բան չէր կարող անել՝ կար քաղաքացու ահազանգ, նախարարը բղավել է՝ «պասլա՛տ անեիր» այդ քաղաքացուն։ Խոսքն այն մասին է, որ Վահե Տեր-Մինասյանը գարդասիլի պատվաստանյութի գովազդ է արել եթերում։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Տպել
Ամենաշատ