News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՌԴ օրվա եւ Հրեական ինքնավար մարզի 85-ամյակի կապակցությամբ 6-ժամյա համերգային մարաթոնի ավարտական ակորդն, այնուամենայնիվ, երգը չի դարձել:

Փառատոնի վերջում մարզը բարձր խոհարարական նոտա է վերցրել՝ բիրոբիջանցիներին եւ հյուրերին հյուրասիրելով կարկանդակով, որը թխվել է հենց նրանց աչքի առջեւ՝ բաց երկնքի տակ, հաղորդում է  «ՌԻԱ Բիրոբիջանը»:

«Գրեք՝ կարկանդակի տրամագիծը 2 մետր, պատրաստված է 25 ձվից, 10 կգ ալյուրից, 9 կգ պանրից», - լրագրողներին համբերատար թելադրում էր մարզկենտրոնի քաղաքապետարանի էկոնոմիկայի վարչության ղեկավար Սվետլանա Անոսովան:

Բացատրեց.  ցանկանում է, որպեսզի բոլորը, ովքեր կգրեն կամ կպատմեն հսկայական կարդակնդակի մասին, ամեն ինչ ճշգրիտ լինի:

Բովարանի համար նաեւ պահանջվել է 1.5կգ կարագ, 3 կգ տոմատի մածուկ, 2.5 լ օրիգինալ սոուս եւ իհարկե երկու խոհարարների տքնաջան երկարատեւ աշխատանք, որոնցից մեկը ծագումով հայ Տիգրան Գագիկի Տիգրանյանն է:

Խոհարարական «մենամարտի» ավարտին այնքան մարդ էր հավաքվել շուրջբոլորը, որ կտորները շատ խնայողաբար էին կտրում:

Եվ եթե չլինեին ոստիկանության աշխատակիցները, որոնք առաջին հերթին առաջարկել էին երեխաներին կերակրել, ապա դժվար թե դրանք հնարավոր լինել արդար բաժանել:

 «Շատ համեղ է: Ես ինքս պատրաստում եմ եւ սիրում եմ պատրաստել: Շատ լավ կարկանդակ է», - տպավորություններով կիսվել է Ելիզավետան, որը փառատոնին եկել էր երեխաների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ