News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Սաջիդ Ջավիդը հայտարարել է, որ հիասթափված է այն փաստով, որ իրեն բացառել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին կազմակերպված բանկետի հրավիրյալների ցանկից, հայտնում է Press Association-ը:

Ջավիդը, որը Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնի թեկնածուներից մեկն է, հայտնել է, որ ինքն այդպես էլ նորմալ պարզաբանում չի ստացել, թե ինչպես է կառավարության միակ անդամը դարձել, ում չեն հրավիրել Բուքինգեմյան պալատի բանկետին:

«Ես չգիտեմ: Հարցրել եմ: Ինձ ուղղակի ասել են, որ սովորաբար ՆԳ նախարարներին չեն հրավիրում: Այնպես որ, չգիտեմ»,- ասել է Ջավիդը BBC-ի Radio 4’s Today ծրագրի եթերում:

Նշվում է, որ անցյալում Ջավիդը հանդես է եկել Թրամփին ուղղված քննադատությամբ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը Twitter-ում աջակցություն է հայտնել Մեծ Բրիտանիայի «աջ» ուժերի ներկայացուցիչներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ