News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարության այսօր՝ հունիսի 13-ին հրավիրված նիստում հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին գումար հատկացնելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ Նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը։ 

«Նախագծով առաջարկվում է 2019 թվականի պետբյուջեի պահուստային ֆոնդից կոմիտեին հատկացնել գումար կառավարության համապատասխան որոշումներով վերջիններիս ամրացված Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի, Լոռու մարզային քննչական վարչության և Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի վարչական շենքերի կապիտալ հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքներ իրականացնելու համար»,–նշեց նա:

Աննա Վարդապետյանը շեշտեց՝ նախագծի նպատակն է ապահովել վերոնշյալ տարածքներում կոմիտեի աշխատանքների բնականոն ընթացքը։

«Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում առաջացած ոչ բարենպաստ աշխատանքային պայմանների պատճառով այս պահին անհրաժեշտություն կա պահուստային ֆոնդից Կոմիտեին հատկացնել գումար վերոհիշյալ շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայության ձեռքբերման համար։ Մասնավորապես՝  15.007.236 (տասնհինգ միլիոն յոթ հազար երկու հարյուր երեսունվեց) Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի վարչական շենքի կապիտալ հիմնանորոգման համար, 155 հազար դրամ՝ հիմնանորոգման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության համար։ Կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունն ու Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժինը լինելով առանձին կառուցվածքային միավորներ, իրենց գործունեությունն իրականացնում են այլ գերատեսչություններին ամրացված վարչական շենքերի որոշակի հատվածում, որի պարագայում չի ապահովվում վերոնշյալ ստորաբաժանումների առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումը. նախատեսված չեն առանձին սենյակներ քննիչների համար, իսկ քննչական գործողությունների կոնֆիդենցիալությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է յուրաքանչյուր քննիչին հատկացնել առանձին աշխատասենյակ, ինպես նաև առկա չեն հատուկ կահավորված սենյակներ՝ անչափահասների հարցաքննության, իրեղեն ապացույցների պահպանման համար, արխիվ, ճանաչման սենյակ»,–հավելեց նա:

Արդարադատության  նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեի բնականոն աշխատանքների ապահովման  համար Կոմիտեին ամրացվել է Վանաձորի պոլիկլինիկայի վարչական շենքը։ «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության վարչական շենքը «Վերոնշյալ ստորաբաժանումների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով, ՀՀ կառավարության 01.06.2018թ. N 620-Ա որոշմամբ «ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկին են ամրացվել ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ամիրյան 10 հասցեում գտնվող «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության վարչական շենքը, հողամասը, ավտոտնակը, ծածկարանը, պարիսպը, իսկ ՀՀ կառավարության 28.06.2018թ. N 716-Ա որոշմամբ, անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմին ամրացված, Վեդի քաղաքի Թումանյան 5 հասցեում գտնվող վարչական շենքը, հողամասը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ