News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի՝

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, մեր հանրապետության և Ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ սրվող իրավիճակից ելնելով դիմում է Ձեզ։

Անցնող տարվա կտրվածքով, միջազգային որոշ միջնորդներ, երկու կողմերի միջև կոնսենսուսի բացակայության պայմաններում, փորձում են ակտիվացնել իրենց ներկայությունը։ Դա բերում է Ղարաբաղյան հակամարտության շրջանում իրավիճակի սրման, Ադրբեջանի բաղձալի սպասումներին։

Դիմում ենք Ձեզ խնդրանքով, ինչպես դաշնակից երկրի նախագահի, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, անմիջականորեն մասնակցեք բանակցային գործընթացին և օգտագործեք Ձեր բոլոր հնարավորությունները ներազդելու Ադրբեջանի իշխանության վրա։

Միայն Ձեր անձնական միջնորդությունը կարող է կանխել էսկալացիան Ղարաբաղյան հակամարտության շրջանում, որը հղի է ամենածանր և ամենակործանարար հետևանքներով երկու կողմերի համար։

Ինչպես նաև տեղին և ժամանակի հրամայականին համապատասխան ենք համարում Ղարաբաղյան հակամարտության տարածքում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը, որը բխում է հայ ժողովրդի կենսական շահերից։

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը աննպատակ և անհեռանկար է համարում տարածաշրջանում ակտիվանալ փորձող այլ աշխարհաքաղաքական սուբյեկտների գոյությունը, որոնք փորձում են իրագործել սեփական նպատակները՝ հաշվի չառնելով երկու ազգերի շահը, առանց այն էլ պայթունավտանգ շրջանում։

Հույս ունենք Ձեր անձնական ակտիվ միջնորդության, որը կարող է կանխել իրադարձությունների անցանկալի ընթացքը։

Հայաստանի Կոմունիստական կուսակցություն

13 հունիսի 2019թ․ ք․ Երևան»,– ասվում է կուսակցության գրասենյակի կողմից տարածված ուղերձում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ