News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նախկին պատգամավոր, «Երկրապահ» կամավորական միության նախկին ղեկավարի կալանքի համար հիմքերը բացակայում են: Հունիսի 13-ին  լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:

Բացատրելով  իր պաշտպանյալին մեղսագրվող  զենքի ապօրինի պահպանումը, փաստաբանը հաղորդեց, որ գտնված զենքն իսկապես պահպանվել   է Գրիգորյանին պատկանած պանսիոնատում, սակայն այն այլ անձ է կառավարել:

 «Եթե պետական հաստատությունում զենք հայտնաբերեն, ով է մեղավոր՝ կառավարությու՞նը, թե՞ շենքի պարետը», - օրինակ բերեց փաստաբանը:

Սակայն, շարունակեց Բաղդասարյանը, քննչկաան մարմինը դրանից շոու է  սարքել, լուրեր տարածել եւ դրանից քիչ հասկացող մարդիկ հավատացել են:

 «Նայեք այլ գործերով զենքի հայտնաբերման պարագայում  պատասխանատու է տարածքի սեփականատերը կամ փաստացի օգտագործողը», -ասաց իրավաբանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ