News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը հայտարարել է, որ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնելու մասին հրամանագիր է ստորագրել, որտեղ նրան մեղադրում են համակարգչային հաքերային հարձակման մեջ, հաղորդում է The Guardian-ը:

«Նրա ճաղերի հետեւում գտնվելն արդար է:  ԱՄՆ արտահանձնելու դիմում է ստացվել, որը վաղը կներկայացվի դատարան, բայց երեկ ես ստորագրեցի եւ հաստատեցի արտահանձնման կարգադրագիրը», - ասել է Ջավիդը:

Ընդ որում, նա նշել է, որ Ասանժի արտահանձնման վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնի բրիտանական դատարանը:

ԱՄՆ-ում Ջուլիան Ասանժի դեմ  18 կետերից կազմված մեղադրանք է  ներկայացված, այդ թվում, լրտեսության համար: Նա մեղադրվում է գաղտնի տեղեկատվություն ստանալու եւ հրապարակելու, ինչպես նաեւ պետական համակարգիչը կոտրելու նպատակով դավադրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ