News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նորվեգական Frontline ընկերության Front Altair լցանավը, որը հինգշաբթի հարձակման է ենթարկվել ԱՄԷ-ի Էլ Ֆուջայր էմիրության ափերի մոտ, ջրասույզ է եղել, հայտնում է Al Mayadeen-ն:

NHK հեռուստաալիքը հայտնում է, որ Kokuka Courageous լցանավը պատկանում է ճապոնական Kunihana Sangyo տրանսպորտային ընկերությանը: Նրա տեղեկություններով՝ նավում մոտ 20 նավաստի կա, որոնք Ֆիլիպինների քաղաքացիներ են: Լցանավի երկարությունը կազմում է 170 մետր, ջրատարողությունը՝ 19 հազար տոննա:

Ճապոնիայի էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Հիրոսիգե Սեկոն հայտարարել է, որ գերատեսչությունում արտահերթ խորհրդակցություն է հրավիրվել՝ կապված Օմանի նեղուցում հարձակման տեղեկության հետ: Նախարարի խոսքով՝ երկու լցանավում էլ Ճապոնիայի հետ կապված բեռ է եղել:

Ավելի վաղ իրանական Press TV-ն հայտնել էր, որ հինգշաբթի Օմանի նեղուցում 2 նավթային լցանավ են հարձակման ենթարկվել: Նավերի տեղադրության վայրի շրջանում լսվել են պայթյունների ձայներ: Պակիստանի եւ Օմանի ծովային նավահանգիստները լցանավերի անձնակազմերից աղետի ահազանգ են ստացել:

Միաժամանակ, արաբական լրատվամիջոցները հայտնում են, որ նավերը ենթարկվել են տորպեդային հարձակման: Լցանավերի վրա հրդեհը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու ԱԺԲ-ի այլ անդամների բնակարանները
Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի...
Ճապոնիայում մահացել է հինգերորդ մարդը, ով կարմիր բրինձ պարունակող սննդային հավելումներ է ընդունել
Եվս 100 մարդ, ովքեր կոջի կարմիր բրնձի հավելումներ են ընդունել, հոսպիտալացվել են...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 111 դեպք. Գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 2, վիրվորվել՝ 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Հնդկաստանում տաքսու՝ կիրճն ընկնելու հետևանքով  10 մարդ է զոհվել
Ողբերգությունը տեղի է ունեցել Ջամու-Սրինագար ազգային մայրուղու Ռամբանի շրջանում...
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է շինընկերության տնօրենին
Մարտի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական...
Ամենաշատ