Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը գերատեսչությունը գլխավորելու առաջարկ դեռեւս չի ստացել: Հիշեցնենք, որ Արտակ Զեյնալյանի հրաժարականից հետո նախարարի պաշտոնը թափուր է:
Լրագրողների հետ զրույցում փոխնախարարը հերքեց գերատեսչության ներսում եւ դրանից դուրս վեթինգի եւ անցումային արդարադատության հարցերով նախարարի դիրքորոշումների մասին լուրերը:
«Պարոն Զեյնալյանի հետ տարաձայնություններ չեն եղել: Կառավարությունը միասնական դիրքորոշում ունի», - հավաստիացրեց նա: