News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հունիսի 13-ին Երեւանում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում անցկացվեց օտար լեզուների դասավանդման բնագավառում համաժողովը:

Համաժողովը կազմակերպվել էր Հայաստանում Կոնֆուցիոսի ինստիտուտի, Բրյուսովի անվան Լեզվաբանական եւ սոցիալական գիտությունների ինստիտուտի եւ Չինաստանի Դալյանի օտար լեզուների համալսարանի  կողմից:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի եւ Չինաստանի բարձրաստիճան անձինք:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝  Կրթության, գիտության եւ սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանը նշեց, որ Չինաստանի Ժողովրդական հանրապետությունը դարձել է առաջին երկրներից մեկը, որը 1991 թվականին ճանաչել է Հայաստանի անկախությունը, ինչն իր հերթին, նպաստել է հայ-չինական հարաբերությունների ինտենսիվ զարգացմանը:

«Դրա ապացույց է դարձել 2009 թվականի փետրվարի 26-ին Հայաստանում Կոնֆուցիոսի ինստիտուտի  բացումը», - նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ Կոնֆուցիոսի ինստիտուտը «կամուրջ»  է, որի շնորհիվ Հայաստանի եւ Չինաստանի հարաբերությունները ամրապնդվում են:

Ներածական խոսքով հանդես  եկավ Դալյանի օտար լեզուների համալսարանի պռոռեկտոր եւ պրոֆեսոր Ցզյան Ֆենչունը:

Իր հերթին Ցզյան Ֆենչունը նույնպես նշեց երկու հանրապետությունների միջեւ  երկկողմ հարաբերությունների զարգացումը:

Միջոցառման ընթացքում համաժողովի մասնակիցները վերլուծեցին Կոնֆուցիոսի ինստիտուտի գործունեության զարգացումը, նշեցին չիներենի եւ չինական մշակույթի ուսուցման խնդիրները, ինչպես նաեւ չիներենի ուսուցման ավանդը Հայաստանի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունների զարգացման մեջ:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ