News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
USD
477.83
EUR
535.7
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը


Այն անձինք, ովքեր անհիմն հայցեր կներկայացնեն իմ վստահորդի դեմ, պետք է դրա համար վճարեն։ Այս մասին այսօր՝ հունիսի 13–ին, Երևան քաղաքի դատարանի Քանաքեռի նստավայրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ, փաստաբան Գևորգ Գյոզալյանը՝ անդրադառնալով Քոչարյանից 650.000 դրամ պահանջելու իրենց պնդմանը։

«Իմ վստահորդը կատարել էր դատական ծախսեր, բոլորդ գիտեք, որ իմ վստահորդի միակ եկամտի աղբյուրը աշխատավարձն է, և ես կարծում եմ, որպեսզի հետագայում կանխվի նմանատիպ անհիմն հայցերի ներկայացումն իմ վստահորդի դեմ, մենք հետամուտ ենք լինում, որ հետագայում այդ հարցը լուծվի և այն անձինք, ովքեր անհիմն հայցեր կներկայացնեն իմ վստահորդի դեմ, ապա այդ մարդիկ պետք է դրա համար վճարեն»,– հայտարարեց նա՝ նշելով, որ խոսքը փաստաբանական ծախսերի մասին է։

Նա նշեց, որ եթե դատարանը դատական ծախսերի մասով չբավարարի իրենց պահանջը, ապա ինքն իր վստահորդի հետ կքննարկի հետագա քայլերը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիայում արված այն արտահայտություններին, որոնք Քոչարյանի ներկայացուցիչը, որպես զրպարտություն և վիրավորանք էր որակել, Գյոզալյանն ասաց. «Անզեն աչքով էլ, եթե ուսումնասիրեք, կտեսնեք, որ դրանք զուտ սահմանադրաիրավական նորմի մեկնաբանության հետ կապված դատողություններ են, և մեզ համար այս հայցը առհասարակ անհասկանալի էր»։

Հիշեցնեք, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի դեմ հայցից հրաժարվելու վերաբերյալ գրավոր միջնորդություն ներկայացրեց դատարանին։

Պատասխանողի ներկայացուիչ Գևորգ Գյոզակյանը հայտարարեց, որ երեկ խորհրդակցել է իր վստահորդի՝ Նիկոլ Փաշինյանի հետ, և պնդում են, որ դատարանը դատական ակտում անդրադառնա նաև փաստաբանի խելամիտ վարձատրության հարցին և հոգուտ պատասխանողի՝ հայցվորից բռնագանձի 650.000 դրամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ