News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 26
USD
477.33
EUR
542.2
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը


ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը քաղծառայության գրասենյակի հետ համատեղ քննարկում է պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացման հարցը. առաջիկայում կլինեն կոնկրետ հայտարարություններ: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Իմ կարծիքով, պետական կառավարման ոլորտում անհրաժեշտություն ունենք վերանայելու աշխատավարձերի հարցը: Եվ, այո, քննարկումներ տեղի են ունենում: Կարծում եմ, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն է վարում քաղծառայության գրասենյակի հետ համատեղ, այս պահին չգիտեմ՝ ինչ փուլում է, բայց կարծում եմ՝ առաջիկայում կլինեն կոնկրետ հայտարարություններ»,- ասաց Արշակյանը եւ ընդգծեց, որ պետական համակարգում միանշանակ աշխատավարձերը պետք է բարձրանան:

Անդրադառնալով այն լուրերին, թե նախարարությունում կրճատումներ են իրականացվում, Արշակյանն ասաց, որ կրճատումներ չկան, այլ մեխանիկական միացումներ են տեղի ունեցել.

«Իմ նախարարությունում եղել է հաստիքի կրճատում, դա չորրորդ փոխնախարարի հաստիքն է եղել, հիմա 3 նախարարի տեղակալ է: Փոփոխություն, ըստ էության, եղել է, կոնկրետ բաժիններ ամբողջությամբ տեղափոխվել են այլ նախարարություն, եւ ստեղծվել են նոր վարչություններ, որոնք պետք է զբաղվեն հենց  այս ոլորտների կարգավորմամբ»:

Տպել