News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 26
USD
477.33
EUR
542.2
RUB
7.56
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը


Եթե այս դատավարությունը տեղի ունենար եւ տևեր բավական երկար ժամանակ, ապա ես էլ իմ հերթին դատական ծախսեր կներկայացնեի, եւ դա կլիներ ողջամիտ: Այս մասին այսօր՝ հունիսի 13–ին, Երևան քաղաքի դատարանի Քանաքեռի նստավայրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով Քոչարյանից փաստաբանական ծախսերի համար 650.000 դրամ պահանջելու հայցվոր կողմի պնդմանը։

Հայկ Ալումյանի խոսքով՝ պատասխանողի կողմից ներկայացված գումարի չափը ողջամիտ չէ։

«Ես ուղղակի պատասխանող կողմի ներկայացրած դատական ծախսերը համարեցի ոչ ոջամիտ՝ նկատի ունենալով, որ այս դատավարությունը փաստացի տեղի չի ունեցել: Եթե այս դատավարությունը տեղի ունենար եւ տեւեր բավական երկար ժամանակ, ապա ես էլ իմ հերթին դատական ծախսեր կներկայացնեի եւ դա կլիներ ողջամիտ»,–ասաց նա։

Հիշեցնեք, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը Նիկոլ Փաշինյանի դեմ հայցից հրաժարվելու վերաբերյալ գրավոր միջնորդություն ներկայացրեց դատարանին։

Պատասխանողի ներկայացուիչ Գևորգ Գյոզակյանը հայտարարեց, որ երեկ խորհրդակցել է իր վստահորդի՝ Նիկոլ Փաշինյանի հետ, և պնդում են, որ դատարանը դատական ակտում անդրադառնա նաև փաստաբանի խելամիտ վարձատրության հարցին և հոգուտ պատասխանողի՝ հայցվորից բռնագանձի 650.000 դրամ։

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2018 թվականի սեպտեմբերի 17-ին դիմել էր Երևան քաղաքի դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջով:

Տպել