News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արարատի մարզում այսօր՝ հունիսի 13-ին, «ВАЗ 2107» եւ «ВАЗ 2121» մակնիշի ավտոմեքենաների բախման հետեւանքով 2 մարդ է վիրավոր: Shamshyan.com-ը 

տեղեկացնում է, որ ժամը 11:30-ի սահմաններում, Երեւան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի՝ Արտաշատ տանող հատվածի խաչմերուկում, բախվել են «ВАЗ 2107» մակնիշի եւ «ВАЗ 2121» մակնիշի ավտոմեքենաները. բախման հետեւանքով «07-ը» դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հայտնվել ձորակում: «07-ի» վարորդն ու ուղեւորը ստացել են մարմնական վնասվածքներ:

Վիրավորներին առաջին օգնություն են ցուցաբերել տեղի քաղաքացիները, նրանք իրենց ավտոմեքենաներով տուժածներին տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Տպել
Ամենաշատ