News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ենթադրաբար, հինգշաբթի Օմանի ծոցում հարձակման ենթարկված Kokuka Courageous լցանավը մեթանոլ էր տեղափոխում, նավի ջրասույզ լինելու վտանգ չկա: Այս մասին հինգշաբթի հայտնել է սինգապուրյան Bernhard Schulte Shipmanagement ընկերությունը, որը մտնում է Համբուրգում բազավորված Schulte Group կոնցեռնի մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Kokuka Courageous-ը պատահարի գոտում է մնում, ջրասույզ լինելու վտանգ չկա: Մեթանոլի բեռն անվնաս է»,- նշված է հաղորդագրության մեջ: Վթարային իրավիճակի պատճառների մասին չի նշվում, հաղորդագրության մեջ ասվում է «անվտանգության հետ կապված միջադեպի» մասին:

Ճապոնական լրատվամիջոցների տեղեկություններով՝ լցանավը վարձել է ճապոնական Kokuka Sangyo տրանսպորտային ընկերությունը՝ Պանամայում իր դուստր ձեռնարկության միջոցով եւ լողարկում է այդ երկրի դրոշի ներքո: Մեթանոլի խմբաքանակը պատկանում է Mitsubishi Gas Chemical ընկերությանը:

Նավում եղել է 21 մարդ՝ բոլորը Ֆիլիպինների քաղաքացիներ: Նրանց տարհանել են ԱՄԷ: Նրանցից մեկը վնասվածքներ  է ստացել, մնացյալը չեն տուժել:

Լցանավի երկարությունը կազմում է 170 մ, ջրատարողությունը՝ 19 հազար տոննա: Լցանավը Սաուդյան Արաբիայից Թաիլանդ եւ Սինգապուր էր տեղափոխում մեթանոլ: Ճապոնիայի էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Հիրոսիգե Սեկոն հայտարարել է, որ գերատեսչությունում պատահարի հետ կապված արտահերթ խորհրդակցություն է հրավիրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ