News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետը շանս ունի պահպանելու բարձր վարկանիշը, քանի դեռ նրա ընդդիմությունն են համարվում երկրի նախկին նախագահները: Հունիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Փորձագետի պարզաբանմամբ՝ Հայաստանում ընդդիմությունը քանի դեռ  այս կամ այն կերպ կապված կլինի «բերմուդյան եռանկյան» հետ՝ ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի, Փաշինյանը կպահպանի իր բարձր վարկանիշը: «Հենց իրական ընդդիմությունը այդ «բերմուդյան եռանկյունուց» դուրս լինի, ներկայիս իշխանությունների մոտ կարող են խնդիրներ առաջանալ»,- նշեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ